1in.am. 8-2-2012- Թուրքիայի սևծովյան Սամսուն նահանգում հրապարակվող Statüko պարբերականը հերոսացրել է Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին:
Այդ պարբերականում հրապարակած իր հոդվածում Օքան Բաշն Սամասթին ներկայացրել է որպես «հերոս», մինչդեռ Հրանտ Դինքին՝ «թուրքական արյունը սևացնող»: Ելնելով դրանից ՝ Բաշն իր հոդվածում բարձրացրել է Դինքի սպանության կապակցությամբ Օգյուն Սամասթին դատապարտելու նպատակահարմարությունը.
«Օգյուն Սամասթ անունով երիտասարդին դատապարտում են թուրքի արյունը վատ համարող Հրանտ Դինքին սպանելու համար: Այս ո՞ւր ենք հասել: Սա Թուրքիան է: Ինչպե՞ս կարող է նման բան պատահել: Ցավալի է, որ դրա համար դատապարտել են Սամասթին»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին «ծրագրված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման։
Ի դեպ, Դինքի սպանությունից 36 ժամ անց Սամասթը ձերբակալվել էր Սամսունում, ուր ոստիկանության աշխատակիցները նրա հետ լուսանկարվել էին ինչպես «հերոսի» հետ:
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment