Tuesday, February 21, 2012

«Amnesty International». Ալիևին արտաքին աշխարհն անտեսում է

Panorama.am. 212-2-2012- «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին հրապարակել է Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: «Ադրբեջանը միլիոններ է վատնվում իր PR համար՝ փորձելով ստանալ այնպիսի երկրի պատկեր, որը ժամակակից և առաջադեմ է: Սակայն անկախության 20 տարիների ընթացքում այդպիսի պատկեր ստանալ նրան չի հաջողվել , այլ ընդհակառակը` Ադրբեջանում ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը՝ նախագահ Ալիևի օրոք, ում արտաքին աշխարհը անտեսել է: Նախագահին և իշխող կառավարությունը քննադատելու համար շատ հաճախ պատժել են լրագրողների, սոցիալական ցանցերի և այլն»,- նշված է զեկույցում: «Ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է գործադրել խաղաղ ցույցերը ցրելու համար: Սպառնալիքներ և ահաբեկումներ են կիրառվում ընդդեմ իրավապաշտպանների: Լրագրողներին ծեծի էին ենթարկում, գողանում: Ինտերնետը նույնպես գտնվում է շրջափակման մեջ: Բլոգերներին և երիտասարդ ակտիվիստներին հետապնդում են և ազատազրկման դատապարտում: 2011 թվականի մարտ-ապրիլ ամսիներին 14 մարդ է ձերբակալվել: «Amnesty International» կողմից 16 մարդ շարունակում են խղճի բանտարկյալներ համարվել, որոնց ձերբակալել են «գարնանային ակցիայի» մասնակցելու համար»,- նշված է զեկույցում: Հիշեցնենք, որ 2011 թվականի գարնանը, քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր ուժեր, դժգոհ լինելով խորհրդարանական ընտրությունների արդյուքններից, հանրահավաք էին նախաձեռնել, սակայն այն ոստիկանների կողմից կոպտորեն ցրվել է, իսկ ակցիայի մեծ թվով մասնակիցներ ձերբակալվել են ու տարբեր ժամկետներով ազատազրկվել: «Մինչև հիմա չի եղել արդյունավետ հետաքննություն՝ լրագրողների հարձակման վերաբերյալ, և ոչ մեկը պատասխանատվություն դրա համար չի կրել: Ադրբեջանում տեղի ունեցող խոշտանգումները և դաժան վերաբերմունքը շարունակում են մտահոգիչ լինել»,- նշված է զեկույցում: Հիշեցնենք, որ վերջերս «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին ապօրինի վտարումներ են տեղի ունենում:

No comments: