Tert.am. 21-2-2012- Իսրայելի ու Թուրքիայի միջև դիվանագիտական ճգնաժամը խորանում է: Ինչպես հաղորդում է SalamNews-ը ` վկայակոչելով Habertürk-ին, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը վերացրել է Թուրքիայի Ռազմաօդային ուժերին հետախուզական համակարգեր վաճառելու արտոնագիրը:
Իսրայելական İAİ и Elbit ընկերություններն արտադրել են տեսագրող համակարգեր` Թուրքիայի F-4 ռազմական ինքնաթիռներում տեղադրելու համար: 2008 թ.-ին իսրայելական կողմի հետ կնքվել էր 165 մլն դոլարի պայմանագիր: Մեկ տարի անց ընկերությունները ստացել են գումարի մի մասը և պետք է տրամադրեին համակարգերը 2011թ-ին:
Սակայն կողմերի համաձայնությամբ տրամադրման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2012թ.-ի ապրիլը: Եթե իսրայելական ընկերությունները, արտահանման լիցենզիան հանելուց հետո, չկարողանան տրամադրել համակարգերը նշված ժամկետում, ապա Թուրքիան կարող է պարտավորությունները ժամանակին չկատարելու համար դիմել Միջազգային դատարան և տուգանք պահանջել:
Tuesday, February 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment