Wednesday, February 1, 2012

Ադրբեջանն ազգային-կրոնական հանդուրժողականության օրինակ է. Բաքվի պետական կոմիտեի ղեկավար

1in.am. 1-2-2012- Ինչպես հաղորդում է trend.az-ը, Ադրբեջանը ոչ միայն կարող է նավթ արտահանել այլ երկրներ, այլև կարող է ազգային-կրոնական հանդուրժողականության օրինակ ծառայել: ОБСЕ գրասենյակի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Բաքվի պետական կոմիտեի կրոնական կառույցների աշխատանքների գծով նախագահ Հիդայաթ Օրուջևը: «Ադրբեջանը միշտ էլ հարգալից է վերաբերվել բոլոր կրոններին ու այն կրողներին, ստեղծվում են բոլոր միջոցները, որպեսզի նրանք աղոթք կատարեն: Ադրբեջանը կարող է այլ երկրներ արտահանել ոչ միայն իր նավթը, այլև ազգային-կրոնական հանդուրժողականության օրինակը»: Նրա խոսքով՝ Ադրբեջանում դավանանքի ազատությունը, մարդկանց համոզմունքների նկատմամբ հարգանքը պետության կրոնական քաղաքականության հիմքն են: Նա ցավով նշեց, որ միջազգային իրավական կազմակերպությունների որոշ հաշվետվություններում Ադրբեջանի մասին ոչ օբյեկտիվ տեղեկություններ են հանդիպում, ինչի պատճառը, ինչպես ինքն է կարծում, այդ փաստաթղթերում նախապես չճշտված տվյալների օգտագործումն է:

No comments: