Tert.am. 8-2-2012- Եվրամիությունը պատրաստ է նոր գաղափարներով հանդես գալ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացն արագացնելու ու հեշտացնելու նպատակով: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան:
«Առաջին հերթին, Եվրամիության մոտեցումն ուղղված է մարդկանց միջև հարաբերությունների զարգացմանն ու հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է նա:
ԵՄ առաջարկն, ըստ պատվիրակի, դեռ դիտարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների կողմից, և առաջին իսկ հնարավորության դեպքում` կներկայացվի լայն հանրությանը:
Ըստ Կոբիայի` ղարաբաղյան խնդիրը եղել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի` Ադրբեջան այցի քննարկման հիմնական թեման: Վերջինս Բաքվում հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին ու ներքին գործերի, արդարադատության նախարարների հետ:
Նրա խոսքով` հակամարտության կարգավորման հարցում առավել ակտիվ դեր խաղալու` Եվրամիության մտադրությունը հաստատել էր նաև Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` 2011թ.-ի վերջին Բաքու այցի ժամանակ:
«Ուրախ եմ, որ Եվրամիության այս ձգտումը մեծ ուշադրության արժանացավ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ: Այն նաև ընդունվեց ԵԱՀԿ Միսնկի խմբի կողմից»,- ասել է Կոբիան:
ԵՄ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ կառույցին կհաջողվի ներդրում ունենալ այս հարցում:Wednesday, February 8, 2012
Եվրամիությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր գաղափարներ ունի
Tert.am. 8-2-2012- Եվրամիությունը պատրաստ է նոր գաղափարներով հանդես գալ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացն արագացնելու ու հեշտացնելու նպատակով: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան:
«Առաջին հերթին, Եվրամիության մոտեցումն ուղղված է մարդկանց միջև հարաբերությունների զարգացմանն ու հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է նա:
ԵՄ առաջարկն, ըստ պատվիրակի, դեռ դիտարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների կողմից, և առաջին իսկ հնարավորության դեպքում` կներկայացվի լայն հանրությանը:
Ըստ Կոբիայի` ղարաբաղյան խնդիրը եղել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի` Ադրբեջան այցի քննարկման հիմնական թեման: Վերջինս Բաքվում հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին ու ներքին գործերի, արդարադատության նախարարների հետ:
Նրա խոսքով` հակամարտության կարգավորման հարցում առավել ակտիվ դեր խաղալու` Եվրամիության մտադրությունը հաստատել էր նաև Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` 2011թ.-ի վերջին Բաքու այցի ժամանակ:
«Ուրախ եմ, որ Եվրամիության այս ձգտումը մեծ ուշադրության արժանացավ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ: Այն նաև ընդունվեց ԵԱՀԿ Միսնկի խմբի կողմից»,- ասել է Կոբիան:
ԵՄ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ կառույցին կհաջողվի ներդրում ունենալ այս հարցում:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment