1in.am. 1-2-2012- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության այս տարվա գերակայություններից է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման խնդիրը: Նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այս տարի պետք է նախագծային աշխատանքներն ավարտեն և սկսեն շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլը:
Նախարարի խոսքով՝ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի տրանսպորտային հանգույցի վերակառուցման խնդիրը, որտեղ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում պետք է կառուցվեն երկաթգիծ և նոր ճանապարհ: Օդանավակայանը նոր երկաթգծի կառուցման համար արդեն կնքել է պայմանագիր: 60 աշխատանքային օրվա ընթացքում նախագիծը կավարտվի, և կսկսվեն բանակցությունները օդանավակայանի և երկաթուղու հետ:
Գերատեսչության այս տարվա առաջնահերթություններից է նաև ավտոկայանների վարձակալության կամ կոնցենսիոն կառավարման հանձնման խնդիրը: «Ունենք 4 ավտոկայարան, 23 ավտոկայան և որոշակի քանակությամբ ենթակարգավորման կետեր: Վիճակը բավականին վատ է, զգալի ներդրումների անհրաժեշտություն կա, այդ պատճառով պետք է հայտարարվի մրցույթ, որպեսզի նոր ընկերությունը կամ կոնցենսիոն կառավարմամբ, կամ վարձակալությամբ ամբողջական լուծում տա ավտոկայաններին»,- ասաց Մ. Վարդանյանը:
Գերակա են լինելու նաև հեռուստատեսությունների թվայնացման խնդիրները: Ըստ նախարարի՝ քննարկում են այն հարցը, թե ինչպիսի մրցույթ կազմակերպեն՝ ըստ գնի՞, թե՞ առաջարկի:
Ճանապարհաշինության ոլորտում 2 մայրուղիների բարելավման հարցն է՝ դեպի Իրան և Վրաստան: Այդ հարցով համագործակցում են ՀԲ-ի հետ: Կենսական ճանապարհների՝ 130-140 կմ հատվածի վերանորոգման համար 3.8 մլրդ դրամ նախատեսված է պետբյուջեից և 5.8 մլրդ՝ ՀԲ-ից:
Իրան-Հայաստան երկաթուղու հետ կապված՝ Մ. Վարդանյանը հայտնեց, որ բանակցություններ են վարում տարբեր ընկերությունների հետ, դրանք կրում են ծառայողական բնույթ, և արդյունքների մասին երկու ամսից կհայտնեն:
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment