Panorama.am. 1-2-2012- «Ադրբեջանի ու Թուրքիայի նման պետությունները իրավունք չունեն խոսեն բարոյականությունից կամ բարոյական արժեքներից: Բարոյական իրավունքից խոսողները դեռ պետք է «վստակեն» այդ իրավունքը, իսկ այդ երկուսը հաստատ չեն վաստակել»,- անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հայտարարությանը` Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վազգեն Կարախանյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանում այսօր ընթացած քննարկումների ժամանակ մի ծումբ պատգամավորներ առաջարկել են Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների շարքից, ինչին ի պատասխան այդ երկրի խորհրդարանի ղեկավար Օքթայ Ասադովը հայտարարել է, թե Ֆրանսիան Սենատի համապատասխան որոշումից հետո կորցրել է համանախագահ լինելու բարոյական, բայց ոչ իրավական իրավունքը:
Պատգամավորը հիշեցրեց, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում տարածված համատեղ հայտարարությամբ հստակ ընդգծվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արդյունավետ գործունեությունը:
«Ադրբեջանը կրկին ցայտնոտի մեջ է, և չգիտի ինչպես անի, որ բավարարի իր ավագ եղբոր անզուսպ ախորժակը»,- հավելեց նա:
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment