Tuesday, February 14, 2012

Բժիշկները բացատրել են, թե ինչ է անում սերը մարդկային օրգանիզմի հետ

1in.am. 14-2-2012- Բոլոր սիրահարների օրվա նախաշեմին գիտնականները որոշել են հիշեցնել, թե ինչ կերպ է այդ զգացողությունն անդրադառնում ֆիզիոլոգիական տեսանկյունից: Սիրահարված մարդն, իրոք, իրեն այլ կերպ է զգում։ Այս մասին հաղորդում է Fox News-ը: Սիրահարվածության ժամանակ հաճույքի հորմոնը` դոպամինը, հորդում է: Դա տեղի է ունենում նաև ազարտային խաղերի, թմրանյութերի օգտագործման ժամանակ: «Հենց դոպամինն է էյֆորիայի զգացողություն ստեղծում, երբ սիրահարվածները միասին են լինում»,– հաստատում է Ռաթժերս համալսարանի կենսաբան Հելեն Ֆիշները: Դոպամինը պայմանավորում է վարքագիծ` ուղղված բացառապես սիրահարվածության օբյեկտին: Արդյունքում մարդուն հետաքրքրում է միայն իր երկրորդ կեսը: Իսկ օկսիտոցինի միացումը հակառակը՝ հանգստացնում է և ինտիմ կապի զգացողություն է առաջացնում (մարդիկ ցանկանում են փաթաթվել, համբուրվել): Ի դեպ, օկսիտոցինի բարձր մակարդակ է դիտվում նաև մայրերի մոտ: Տեստոստերոնն էլ հարաբերություններին կիրք է հաղորդում: Բնությունից տղամարդկանց տեստոստերոնի ցուցանիշը բարձր է, այն կա անգամ թքի մեջ: Այդ իսկ պատճառով, տեսություններից մեկի համաձայն, համբույրի ժամանակ թքի միջոցով ներթափանցում է կնոջ օրգանիզմ, բարձրացնելով վերջինիս սեքսուալությունը:

No comments: