Tuesday, February 14, 2012

Զոքանչները փեսաներին խելագարեցնում եւ իմպոտենտ են դարձնում

News.am. 13-2-2012- Զոքանչի հետ նույն հարկի տակ բնակվելով` տղամարդը կարող է առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ձեռք բերել, այդ թվում` սրտի եւ անոթների, ինչպես նաեւ պոտենցիայի: Նման եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Նշվում է, որ ամուսնությունից առաջ եւ հետո 1000 տղամարդու շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանցից 70%-ի մոտ ամուսնությունից հետո առողջական վիճակի բարելավում է նկատվել, իսկ ահա 30% -ի մոտ դրական արդյունք գրեթե չի նկատվել: Տղամարդկանց մոտ պոտենցիայի խախտման պատճառների թվում են էնդոկրին եւ անոթային, նյարդային խանգարումները: Ճնշող մեծամասնության պարգայում նման խնդիրների առաջացման պատճառը հիմնականում զոքանչն է եղել:

No comments: