Panorama.am. 13-2-2012- Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիրանական քաղաքականության արդյունքում իրանական մոտ հարյուր բեռնատար մեքենաներ չորս օր շարունակ անհիմն կերպով կանգնեցվել են Սալյան շրջանում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանցի պաշտոնյաները պատճառաբանում են, թե իրանական բեռնատարների կանգնեցման պատճառը բեռնատար մեքենաների ստանդարտներին չհամապատասխանելն է: Սակայն, եթե դա է պատճառը, ինչու՞ են թույլատրել բեռնատարներին մուտք գործել Ադրբեջան և 60կմ անցնելուց հետո են միայն դրանք կանգնեցվել»,-նշում է իրանական աղբյուրը:
«ՖԱՐՍ»-ի մեկնաբանը նշելով, որ Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիրանական քաղաքականությունը գնալով ավելի է սաստականում, գրում է. «20 տարի առաջ, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտության արդյունքում Ադրբեջանի կապն ընդհատվեց Նախիջևանից, Իրանի տարածքով օրական հարյուրավոր բեռնատարներ և ավտոբուսներ են շարժվում դեպի Նախիջևան, ինչի արդյունքում էլ այդ տարածքը զերծ է մնում հումանիտար աղետից»:
«Ադրբեջանի իշխանություններն, ի պատասխան Իրանի քայլերին, իրանցի վարորդներին չորս օր շարունակ պահել են տասն աստիճան ցրտի պայմաններում»,-եզրափակում է «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment