Monday, February 13, 2012

Թուրք-ադրբեջանական լկտիություն

1in.am. 13-2-2012- Փետրվարի 20-ից մինչև ամսվա վերջ Թուրքիայում տեղի են ունենալու զանգվածային միտինգներ և փողոցային երթեր` նվիրված, այսպես կոչված, Խոջալուի ողբերգության 20-ամյակին: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամեդովի խոսքերով, միջոցառումներ են տեղի ունենալու Ստամբուլում, Իզմիրում, Իգդիրում և Չանաքալեում: Այդ միջոցառումներն անցնելու են թուրքական կառավարության հովանավորության ներքո: Իրոք որ թուրքական լկտիությունն անսահման է: XX դ. առաջին ցեղասպանության հեղինակները, ովքեր 1.5 միլիոն հայ են սպանել և լկտիաբար հերքում են այդ աշխարհի համար ակնհայտ փաստը, քաղաքակիրթ աշխարհի համար անհասկանալի վայնասուն են բարձրացնում Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի դեմ, հանկարծ ինչ-որ Խոջալուի ողբերգության մասին փորձում են աշխարհին հեքիաթ պատմել: Հիշեցնենք թուրք-ազերական լկտիներին, որ աշխարհը մի կտոր փալասով ծածկված չէ:

No comments: