Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է պաշտոնական Թեհրանի կողմից Իրանում Ադրբեջանի դեսպանին հանձնված բողոքի նոտային: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ դեսպանին փոխանցված բողոքի նոտայում պաշտոնական Թեհրանը Բաքվին մեղադրել էր իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ: «Հաշվի առնելով այն, որ իրանցի գիտնականների սպանությանը մեղսակից ահաբեկչական տարրերը տեղաշարժվել են Ադրբեջանի Հանրապետության տարածքով և իսրայելական «Մոսադ» հետախուզության աջակցությամբ լայն հնարավորություններ են ունեցել Թել Ավիվ մեկնելու համար, ադրբեջանցի դեսպանին այդ առնչությամբ խիստ բողոք է ներկայացվել»,-ասված էր Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Վերոնշյալ բողոքի նոտային արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևն ասել է, թե այդ մեղադրանքները զրպարտանք են և իրականությանը չեն համապատասխանում:
«Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքում որևէ ահաբեկչական գործունեություն իրականացվի, կամ որևէ մեկը դրսից միջամտի իր գործերին,-ասել է Աբդուլաևն ու հավելել,- Ադրբեջանի դեսպանին Արտգործնախարարություն հրավիրելն ու նրան բողոքի նոտա հանձնելն իրանական կողմի պատասխանն է այն նոտային, որն Ադրբեջանն Իրանին հղել էր իրանական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձանց մասնակցությամբ մեր երկրի տարածքում ահաբեկչության փորձ կատարելու առնչությամբ»:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment