Tert.am. 24-2-2012- Ադրբեջանի Միլի Մեջլիսի` խորհրդարանի այսօրվա նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանցի պատգամավորների` օրեր առաջ Հայաստան կատարած այցին:
Ադրբեջանցի պատգամավորներ Ռովշան Ռզաևը, Ֆարաջ Գուլիևը և Ազայ Գուլիևը փետրվարի 21-ին «Արևելյան գործընկերության» (Արևելյան գործընկերություն» ծրագիրը ստեղծվել է Եվրամիության կողմից և ուղղված է ԵՄ-ի հետ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցմանը) նախաձեռնության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերով հանձնաժաղովի արտագնա նիստին մասնակեցու նպատակով Հայաստան էին այցելել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, պատգամավորը Հուդրեթ Հասանգուլիևը հայտարարել է, թե ինքը դժգոհ է «նման այցելություններից»: «Որոշ հասարակական գործիչներ, այդ թվում պատգամավորներ Հայաստան սկսել են հաճախ այցելել»,-իր մտահոգությունն է հայտնել պատգամավորը:
Իսկ ահա Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը բարձր է գնահատել պատգամավորների այցը: «Հենց վերջին այցի ընթացքում առաջին անգամ Հայաստանի խորհրդարանում այդ երկիրն օկուպանտ անվանվեց»,-ասել է Ասադովը:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment