Wednesday, February 1, 2012

Իրանցիներին պաշտոնապես արգելվում է անշարժ գույք ձեռք բերել Ադրբեջանում

Panorama.am. 1-2-2012- «Իրանցիներին պաշտոնապես արգելվում է անշարժ գույք ձեռք բերել Ադրբեջանում»,- հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը` հղում կատարելով ադրբեջանական «Բիզիմ Յոլ» օրաթերթին: Համաձայն տեղեկատվության` Ադրբեջանի անշարժ գույքի շուկայի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Ռամիլ Օսմանլին նշել է, որ կադաստրում հրաժարվում են հաստատել անշարժ գույքի գրանցման պայմանագրերը: «Պաշտոնական Բաքուն Իրանի և Ադրբեջանի ժողովրդների մշակութային հարաբերությունները թուլացնելու նպատակով պաշտոնապես արգելում է իրանցիներին անշարժ գույք ձեռք բերել այդ երկրում»,- եզրափակում է իրանական աղբյուրը:

No comments: