Friday, February 24, 2012

Թուրք քաղաքապետը հայերին թշնամի է հայտարարել եւ ատելություն սերմանող ներկայացում կազմակերպել

News.am. 23-2-2012- Արեւմտյան Հայաստանի Բայբուրթի շրջանը (Բաբերդ) գրավելուց 94 տարի անց Բայբուրթի թուրք քաղաքապետը կազմակերպում է տոնական միջոցառում` ի նշան Բայբուրթը հայերից «ազատագրելու» եւ հանդես գալիս հայերի դեմ թշնամանք ու ատելություն պարունակող հայտարարությամբ: Այսպես ասած «ժողովրդավարացած» Թուրքիայում 21-րդ դարի քաղաքապետը քաղաքի կենտրոնում կազմակերպում է ներկայացում, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես էին հայերը սպանում անմեղ թուրքերին, իսկ «հերոս» թուրք զինվորները «ազատագրում» Բայբուրթը: Ավելին, Էրդողանի կուսակից թուրք քաղաքապետ Հաջը Ալի Փոլաթն իր հայտարարության մեջ նշում է, թե պետք է ճանաչել թշնամուն, մեծացնել քինախնդիր երիտասարդություն: Քաղաքապետի ներկայացումն ու հայտարարությունը խիստ բարկացրել է նաեւ թուրք հայտնի վերլուծաբան, CNNturk եւ Kanal D հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդին, ով ուղիղ եթերում խիստ քննադատության է ենթարկել ատելություն սերմանող քաղաքապետին: «Ոչ, քաղաքապետ, դուք սխալ ենք, եւ ավելին, շատ սխալ: Դուք ատելության սերմեր եք աճեցնում: Այդ ներկայացումն ատելության ներկայացում էր»,-նշել է Բիրանդը` ուղիղ եթերում չթաքցնելով իր բարկությունը: Արթուր Հակոբյան

No comments: