Friday, February 24, 2012

«Արդի հայերենի բացատրական բառարանը» նաև համացանցում

Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով Հայկական գիտական համագործակցությունը հասարակության լայն շերտերին է նվիրում Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» էլեկտրոնային տարբերակը: Ինչպես HayNews.am-ին հաղորդում են նախաձեռնության հեղինակները` «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը` հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է բառարանագրական բացառիկ ձեռքբերում: «Հայկական գիտական համագործակցությունը մեկ անգամ ևս շնորհավորում է բոլորին Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և նշում, որ յուրաքանչյուր օր պետք է առանձնանա մայրենիի նկատմամբ մեր ունեցած հոգատար վերաբերմունքով: Բոլորս ենք պարտավոր պահպանել մեր լեզուն և որքան հնարավոր է անաղարտ փոխանցել այն գալիք սերնդին»,- նշված է Հայկական գիտական համագործակցության շնորհավորական ուղերձում: «Արդի հայերենի բացատրական բառարանը» ներբեռնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ` http://armscoop.com/wp-content/uploads/Armatakan/AgayanBararan.rar: Իսկ աշխատանքն ընթերցելու համար անհրաժեշտ է «DjVuReader», որը կարող եք ներբեռնել http://network.am/?q=djvu&flag=3 հղմամբ:

No comments: