Wednesday, February 1, 2012

Ամերիկյան հետախուզությանն անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

1in.am. 1-2-2012- Rosbalt.ru-ն, վկայակոչելով ИТАР-ТАСС-ին, հայտնում է, որ ամերիկյան հետախուզությանն անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը և Եվրասիայում նոր «թեժ» կետերի առաջացումը: Այս մասին նշված է Սենատի լսումներին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի ներկայացրած զեկույցում: Դրանում մասնավորապես նշված է. «Կովկասի չկարգավորված հակամարտությունները և մի շարք կենտրոնասիական երկրներում տիրող անկայունությունը հանդիսանում են Եվրասիայում նոր «թեժ» կետերի առաջացման առավել հավանական պատճառները: Կովկասում հակամարտության պոտենցիալ օջախը Լեռնային Ղարաբաղն է: Ռազմաշունչ հռետորիկան, հակամարտող կողմերի միջև վստահության բացակայությունը, շփման գծում չդադարող միջադեպերը բարձրացնում են սխալ հաշվարկների ռիսկը, ինչը կարող է գործնականում առանց նախազգուշացման հանգեցնել իրավիճակի էսկալացիային: Վրաստանի նոր Սահմանադրությունը ամրապնդում է 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից հետո վարչապետի լիազորությունները: Դա ենթադրություններ է առաջացնում, որ նախագահ Սաակաշվիլին կարող է ձգտել իր իշխանության պահպանմանը՝ որպես վարչապետ, ինչը կարող է անդրադառնալ լարվածության թուլացման հեռանկարի վրա»։

No comments: