«Լրագիր» 1-2-2012- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եթե օրերս Ֆրանսիայի Սենատի ընդունած “հայկական օրինագիծը” Ֆրանսիայի Սահմանադրական Խորհուրդը ճանաչի հակասահմանադրական եւ տապալի դրա ընդունումը, ապա նույն ճակատագիրն է սպասում նաեւ հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի մասին համանման օրենքին:
Ինչպես հայտնի է, խոսքը հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին է վերաբերում: Այդպիսի օրինագիծ կա նաեւ Հոլոքոսթի վերաբերյալ, որը Ֆրանսիայում ընդունվել է վաղուց:
Հայերի ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը Սահմանադրական Խորհուրդ են ուղարկել այն սենատորները, որոնք դեմ են եղել օրինագծի ընդունմանը: Նրանք ստորագրահավաք էին նախաձեռնել եւ անհրաժեշտ 60 ստորագրության փոխարեն, հավաքել էին ավելի քան 7 տասնյակ ստորագրություն:
Բայց, Ֆրանսիայի նախագահի արձագանքը վկայում է, որ Սարկոզին մտադիր չէ զիջել Թուրքիային: Կասկած չկա, որ նրա փաստարկը միանգամայն տրամաբանական է եւ միանգամայն հասկանալի, որովհետեւ առնվազն տարօրինակ կլինի, եթե հակասահմանադրական ճանաչվի հայերի ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը, իսկ Հոլոքոստի մասին նույն օրենքը շարունակի գործել առանց որեւէ խնդրի:
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment