Wednesday, February 1, 2012

Սասունի հայերի միությունը պայքարում է Ստամբուլում հայերից խլված հյուրանոցի համար

HayNews.am. 31-1-2012- Ստամբուլում գտնվող Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն խոսել է իսլամ ընդունած հայերի` «դյոնմեների» մասին, ինչպես նաև անդրադարձել Թոքաթլյան համար մղվող պայքարին: Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում գտնվող Թոքաթլյան հյուրանոցի շենքի համար պայքարող սասունցիների միության ղեկավարը նշել է, որ իրենք պատրաստ են ևս 249 տարի պայքարել այդ շինությունը վերադարձնելու համար: «Որքան էլ անցնի, մենք պայքարելու ենք, որպեսզի հետ վերադարձնենք հայ համայնքի համար շատ կարևոր այդ շինությունը: Դատական գործընթացն ամեն գնով շարունակելու ենք: Կոչ են անում Թուրքիայում բնակվող բոլոր հայերին օգնել մեզ»,-նշել է Դաղջըն: Անդրադառնալով իսլամ ընդունած հայերին` Դաղջըն նշել է, թե «նրանց համարում է իր եղբայրները և ոչ մի տարբերություն չի դնում»: «Բոլոր հայերն էլ առանց բացառության եղբայրներ են»,-նշել է Սասունի հայերի միության նախագահը:

No comments: