Wednesday, February 15, 2012

Յայտարարութիւն

Օրեր առաջ Թեհրանահայ «Համայնք» կայքէջը իր «Զրուցարան» բաժնում շինծու եւ մտացածին գրութիւններ էր տեղադրել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ նրա Վարչութեան մի անդամի դէմ, որ կապւելով այդ կայքի պատասխանատուի հետ, նրան զգուշացրինք կեղծ լրատւութեան եւ կատարած զրպարտութեան հետեւանքների մասին: Սակայն, ընդամէնը մի քանի օր անց այդ կայքի պատասխանատու պրն. Ռուբիկ Սարդարեանը, Փետրւարի 7-ին, կրկին ի յայտ եկաւ աւելի գռեհիկ մի այլ գրութեամբ: Մենք լաւատեղեակ ենք պրն. Սարդարեանի համայնքում վաստակած, մեղմ ասած, ոչ լաւ համբաւի ու անցեալի մասին: Տեղեակ ենք նրա գործունէութեան եւ պահւածքի հետեւանքով Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիրի Սկաուտական բաժնի պատասխանատւութիւնից զրկման, «Արաքս» շաբաթաթերթի խմբագրութիւնից նրա հեռացման, «Լոյս» ամսագրի տնօրէնի պաշտօնից նրա զրկման, Արաք քաղաքի հայոց միութիւնում իր անվայել պահւածքի պատճառով ծեծի ենթարկման, զեղծարարության մեղադրանքով ձերբակալման եւ այլնի մասին: Նոյնպէս տեղեակ ենք թեմիս Առաջնորդի խօսքերի ու նաեւ «Թունեան» դպրոցի կապակցությամբ թերի, սուտ եւ պախարակելի լրատւութեան մասին...: Այս ամէնից յետոյ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը ամենեւին չի ցանկանում ստանալ պրն. Սարդարեանի «բարի խորհուրդները», կոկորդիլոսի արցունքները՝ փաստօրէն անպատասխանատու եւ ամբարտաւան յայտարարութիւնները: Մեզ ամենեւին չի հետաքրքրում թէ յիշեալը, որ անձին կամ որ կողմին տուրք տալու համար է ցեխարձակումներ կատարում Հ.Բ.Ը.Մ. Վարչութեան եւ նրա Նախագահի հասցէին, սակայն կրկին ու վերջին անգամ նրան զգուշացնում ենք, ինքնասանձ, դադարեցնի զրպարտիչ իր գրութիւնները, այլապէս կը գտնւի օրէնքով պատասխանատւութեան կանչւելու դիմաց: Թեհրան, Հ.Բ.Ը.Մ. Վարչութիւն

No comments: