Tert.am. 22-2-2012- Իրանը չի թույլատրել ՄԱԿ-ի տեսուչներին այցելել Պարչին կարևորագույն ռազմական օբյեկտը, հայտարարել են ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները:
Այսպիսով, երկու օր տևած բանակցություններն ապարդյուն են անցել և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները վերադարձել են առանց համաձայնության, գրում է BBC-ն:
ՄԱԿ-ի տեսուչները փորձում են պարզել «Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ծավալը»: Թեհրանը պնդում է, որ ծրագիրը հետապնդում է միայն խաղաղ նպատակներ, իսկ Արևմուտքում կասկածում են, որ այն ուղղված է միջուկային զենքի մշակմանը:
«Ցավոք Իրանը մերժեց մեզ այցելել Պարչին», - նշվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոյի հաղորդագրությունում:
Ենթադրվում է, որ հենց Պարչինի օբյեկտներում է վերջին շրջանում փորձարկվել պայթուցիկ սարքերը` միջուկային զենք պատրաստելու համար:
Փետրվարի վերջին սպասվում է ՄԱԿ-ի գործակալության զեկույցը, որը պետք է գնահատի Իրանի միջուկային ծրագիրը:
Հավելենք, որ ՄԱԳԱՏԷ-ի և պաշտոնական Թեհրանի միջև այս տարվա հունվարի 31-ին ևս հանդիպում էր տեղի ունեցել: Այն համարվել էր կառուցողական, սակայն վերջնական արդյունքի կողմերը այդպես էլ չէին հասել:
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment