Wednesday, February 1, 2012

«Ռուսաստանը Արևմուտքի նման վախենում է, որ Իրանը կարող է ստեղծել միջուկային զենք». Ռաֆսանջանի

EuroAsia հետազոտական կենտրոնին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախկին (1989-1997) նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին անդրադարձել է ռուս-իրանական հարաբերություններին. «Ներկայումս ռուս-իրանական հարաբերությունները բավական փխրուն են: Վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերություններն ավելի են սառել: Դրա պատճառը Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության երկակի բնույթն է, ինչպես նաև այն փաստը, որ սառը պատերազմի ավարտից հետո Իրանը սխալ գնահատեց համաշխարհային քաղաքականությունը: Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները փոփոխության են ենթարկվել Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղության պատճառով: Եթե նախկինում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հենված էր Իրանի հետ ընդհանուր շահերի ու անվտանգության հարցերի վրա, ապա այսօր այն ավելի հակված է Արևմուտքի հետ համագործակցությանը, սեփական տնտեսության զարգացմանը և իր ազգային շահերի հետապնդմանը: Ինչ վերաբերում է միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակ»-ի հետ քայլ առ քայլ բանակցություններ վարելու ռուսական պլանին, Ռուսաստանը Արևմուտքի նման վախենում է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է ստեղծել միջուկային զենք»:

No comments: