Wednesday, February 1, 2012

Մարսելցի հայ փաստաբանը կասկածում է ՍԽ անկողմնակալությանը

Tert.am. 1-2-2012- Մարսելցի փաստաբան Փիլիպ Կրիկորյանը, ով հանդիսանում է Վալերի Բուայեի առաջադրած օրինագծի համահեղինակը կրկին անգամ կոչ է արել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին ստորագրել Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, գրում է laprovence.com-ը: Կրիկորյանը նշել է, որ այն ինչ կատարվում է «ամոթ» է և «կանխատեսելի» էր: Անցած շաբաթ փաստաբանը դիմել էլ երկրի ղեկավարին` նախագիծը վավերացնելու համար, սակայն, ցավոք, նա նախագահից ոչ մի պատասխան չի ստացել: «Այսօր, այն ինչ ես հայտարարել էի քվեարկության օրը, հաստատվեց…», - ասել է նա: Դժգոհելով պատգամավորների և սենատորների որոշումից` Փիլիպ Կրիկորյանը հոռետեսորեն հայտնել է, որ Սահմանադրական խորհուրդը չեզոք չէ: Իր ինտերնետային կայքում նա նշել է, որ 2001 թ. հունվարի 29-ին ընդունված օրենքն «նորմատիվ չէ»: Այս օրենքը կապված է հունվարի 23-ին ընդունվածի հետ: Այսինքն, ռիսկը մեծ է, որ վերը նշված երկու տեքստերն էլ գրաքննության կենթարկվեն սահմանադրականների կողմից:

No comments: