Monday, February 13, 2012

Դինքի սպանության գործով դատավճռում մոռացված մեղադրյալին էլ արդարացրեցին

News.am. 13-2-2012- Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանն արդարացրեց նաեւ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալներից Ջոշքուն Իղջիին, ում նկատմամբ դատարանը մոռացել էր վճիռ կայացնել հունվարի 17-ին։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով դատավճռում մոռացված մեղադրյալի համար դատարանը նոր գործ է կազմել եւ արդարացման վճիռ կայացրել՝ Դինքի սպանության մեջ նրա դեմ ապացույցների բացակայության պատճառով։ Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել: Դատավճիռ կայացնելուց մեկ օր հետո պարզվել էր, որ դատարանը մոռացել էր վճիռ կայացնել մեղադրյալներից մեկի նկատմամբ։

No comments: