Thursday, February 2, 2012

ԱՄՆ-ը և Բրիտանիան ավելացնում են զորքերը Պարսից ծոցում

Tert.am. 1-2-2012- Ամերիկյան զորքերը շարունակում են ժամանել Պարսից ծոցի տարածաշրջան: Այսօր իսրայելական մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով քաջատեղյակ ռազմական աղբյուրներին, գրում են, որ ամերիկյան կենդանի ռազմական ուժ է ժամանել Օմանի Մասիրա կղզի, որտեղ ամերիկյան օդուժի ռազմաբազա է տեղակայված: Զինվորների քանակի կամ զորակազմի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ներկայում Քուվեյթում արդեն տեղակայված են ամերիկյան երկու բանակային և մեկ ուղղաթիռային բրիգադներ` 15 հազ, ընդհանուր թվաքանակով: Իսկ Ծոցում նավարկող ամերիկյան դեսանտային նավերի վրա մոտ 2 հազ դեսանտային է գտնվում: Այսօր նաև հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիան Հնդկական օվկիանոսում գտնվող իր Դիեգո-Գարսիա կղզու ռազմակայան է առաքել մեծ քանակությամբ բետոնակործան հրթիռներ: Դրանք նախատեսված են լավ ամրացված բունկերների խոցման համար: Ծոցի հատվածում իր զորքերն է կենտրոնացրել նաև Սաուդյան Արաբիան: Երկրի արևելյան մարզերում` որտեղ գտնվում են հիմնական նավթային հանքավայրերրը, ավելացվել է ցամաքային զորքերի թիվը:

No comments: