Thursday, February 2, 2012

Արդեն Իրանի վրա հարձակման կոնկրետ ժամկետներ են նշվում

1in.am. 2-1-2012- ԱՄՆ-ը՝ դաշնակիցների աջակցությամբ, 2012-ի հունիսին հնարավոր է՝ հարձակում գործի իրանական միջուկային օբյեկտների վրա, երբ Պարսից ծոց կհասնի ամերիկյան հատուկ նշանակության լողացող ռազմակայանը։ Այս մասին, ըստ APA գործակալության, տեղեկացնում են իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց ռազմական աղբյուրները: Անցյալ կիրակի օրը Washington Post-ը տեղեկացրեց, որ Պենտագոնը անսպասելիորեն որոշել է վերանորոգել 40-ամյա, դարն ապրած դեսանտային Ponce ուղղաթիռակիրը, և այն ծովային հետևակայինների լողացող կայան դարձնել: ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են, որ հին նավը շատ արագ վերասարքավորվելու և ուղարկվելու է Պարսից ծոց: Այն կիրառվելու է ականազերծման և առափնյա շրջանների պարեկության համար: Նախատեսվում է, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Պարսից ծոցի շրջանում՝ Հորմուզի նեղուցից արևելք, տեղակայվելու է ամերիկյան և ֆրանսիական ավիակիրների՝ 4-ից ոչ պակաս հարվածային խումբ: Ներկայումս ԱՄՆ-ը Պարսից ծոցում ունի 2 բանակային և մեկ ուղղաթիռային բրիգադ, ընդհանուր հաշվով՝ 15 հազար զինծառայող: Նրանք տեղակայված են Քուվեյթի ռազմակայաններում:

No comments: