Panorama.am. 28-2-2012-«Նախագահ ընտրվելու դեպքում ԼՂ հակամարտության կարգավորման համար առավելագույն ջանքեր եմ գործադրելու»,- այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի թեկնածու, Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը:
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի մշտական բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները պետք է խելամիտ ու հավասարակշռված լինեն: Ցանկանում եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել` նախագահ ընտրվելու դեպքում առավելագույն ջանքեր եմ գործադրելու ԼՂ հակամարտության կարգավորման համար: Ես նպաստելու եմ, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի և ձգտելու եմ այնպես անել, որ երկու կողմերն էլ գոհ մնան»,- նշել է Զյուգանովը:
«Ես, ինչպես և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, կողմ եմ եռակողմ ձևաչափով հանդիպումների անցկացմանը: Ես միշտ աջակցել եմ խաղաղ բանակցություններին: Նախագահ ընտրվելուց հետ,ո իմ հերթին, առավելագույն ջանքեր եմ գործադրելու` ԼՂ հակամարտության կագավորման համար»,-նշել է ՌԴ նախագահի թեկնածուն:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment