Wednesday, February 15, 2012

Իսրայելը կապ է փնտրում Թայլանդի, Հնդկաստանի և Վրաստանի ահաբեկչությունների մեջ

Tert.am. 15-2-2012- Թայլանդի ոստիկանությունը հետաքննում է Բանգկոկում տեղի ունեցած պայթյունի, ինչպես նաև Դելիում և Վրաստանում Իսրայելի դեսպանատների դիմաց տեղի ունեցած միջադեպերը: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Թայլանդի ոտիկանության ներկայացուցիչը: Երեկ Բանգկոկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում Իրանի քաղաքացին կորցրել է ոտքը: Հետագայում պարզվել է, որ հենց նա է ահաբեկիչը: Դրանից մեկ օր առաջ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում Իսրայելի դեսպանատան դիմաց մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով տուժել էր մի քանի անցորդ: Տեղի ոստիկանների խոսքերով` սա նյունպես կարելի է վերագրել անհաջող իրականացված ահաբեկչական գործողությանը: Իսկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան դիմաց պայթուցիկ սարքը հասցրել էին վնասազերծել: Այս մասին տեղեկացրել են Իսրայելի իշխանությունները, որոնք շտապել են այս հարցով մեղադրել Իրանին ինչպես նաև Լիբանանական Հեզբոլահ շարժմանը: Այժմ թայլանդական ոստիկանությունը փորձում է կապ գտնել Բանգոկում, Դելիում և Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպերի միջև:

No comments: