Wednesday, February 29, 2012

Ադրբեջանցի պատգամավորը պատմել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Tert.am. 28-2-2012-Ադրբեջանի խորհրդարանի 4 պատգամավորներ փետրվարի 21-ին «Արևելյան գործընկերության» (Արևելյան գործընկերություն» ծրագիրը ստեղծվել է Եվրամիության կողմից և ուղղված է ԵՄ-ի հետ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցմանը) նախաձեռնության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերով հանձնաժաղովի արտագնա նիստին մասնակեցու նպատակով Հայաստան էին այցելել: Այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսում (խորհրդարանում) այդ պատգամավորները մամուլի ասուլիս են տվել` այցի արդյունքներն ամփոփելու նպատակով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Vesti.Az կայքը, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը` Ազայ Գուլիևը, հայտարարել է, թե հայաստանյան այցի ծրագրում նախատեսված էր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ այցելություն, իրենք, սակայն հրաժարվել են դրանից: «Այցի հենց առաջին օրը մենք հանդիպեցինք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, և հանդիպման ժամանակ լիտվացի պատգամավորը Հայաստանի նախագահին հարցրեց, թե «երբ են վերականգնվելու միլիոնավոր ադրբեջանցի փախստականների իրավունքները և երբ են նրանք իրենց հողերը վերադառնալու», նախագահի պատասխանը, սակայն, խուսափողական էր, և ասածի հիմնական իմաստն այն էր, թե կողմերը պատերազմական դրության մեջ են գտնվում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, և որևէ մեկ չի կարող երաշխավորել փախստականների անվտանգությունը»,-հայտարարել է Գուլիևը: Պատգամավորը հավելել է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները Երևանում նշել են, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Հայ և ադրբեջանական համայնքների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկին ի պատասխան Սարգսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը պետք է ուղիղ բանակցություններ վարի «ԼՂՀ ղեկավարության» հետ»,-հավելել է նա:

No comments: