Wednesday, February 29, 2012

Էրդողանը նորմալ է համարել հակահայկական ակցիայի ժամանակ հայերին վիրավորող կարգախոսները

News.am. 28-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է նաեւ Խոջալուի իրադարձություններին նվիրված Ստամբուլում տեղի ունեցած բողոքի ակցիային։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը շեշտել է, թե իրենք կրկին համերաշխություն են հայտնում եղբայր ադրբեջանցիներին՝ հավելելով, թե Ստամբուլում ակցիայի ժամանակ հնչած մի քանի կարգախոսները չեն կարող ստվերել իրենց համերաշխությունն ուղղված ադրբեջանցիներին։ Նշենք, որ թուրքական իշխանությունների հովանավորությամբ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի է ունեցել Խոջալուի իրադարձություններին նվիրված բողոքի ակցիա, որը վերածվել է հայերի դեմ ատելություն եւ թշնամանք հրահրող միջոցառման, որի ժամանակ հավաքվածների ձեռքին եղել է հայերին խիստ վիրավորող կարգախոսներ։ Թուրք առաջադեմ գործչները քննադատել են այս ակցիան։ Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարը՝ հայտարարելով, թե ադրբեջանցիների թափած արյունը գետնին չի մնա։

No comments: