1in.am. 8-2-2012- Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Արճեշի համալսարանի բժշկական համալսարանի սրտաբանական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Աբդուռահման Օղուզհանը կանխատեսել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարող է սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ:
Իր այդ կանխատեսումը Օղուզհանը պայմանավորել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ վերջին զարգացումներով: Սրտաբանը նշել է, որ այդ օրինագծի պատճառով վերջին շրջանում Սարկոզին համատեղ երջանկություն և սթրես է վերապրել, ինչի հետևանքով նա կարող է սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ:
Թուրք պրոֆեսորը Սարկոզիի պարագայում չի բացառել նաև սրտի կաթվածը: Նա հավելել է, որ համայն աշխարհում սրտանոթային հիվանդությունների պատճառով մահացածները զբաղեցնում են առաջին տեղը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ին Ֆրանսիայի Սենատը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Սակայն այդ օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները դրա սահմանադրական լինելը վիճարկելու նպատակով հունվարի 31-ին դիմեցին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ (դատարան), որը տվյալ խնդրի շուրջ պետք է որոշում կայացնի մինչև մարտի 1-ը:
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment