Wednesday, February 8, 2012

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետը PKK-ի հետ բանակցելու հետ կապված կանչվել է դատարան

News.am. 8-2-2012- Թուրքիայում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործը հետաքննող հատուկ իրավասություններով դատախազությունը ցուցմունքներ տալու համար դատարան է կանչել Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) պետ Հաքան Ֆիդանին, ծառայության նախկին պետ Էմրե Թաներին եւ ծառայության պետի նախկին տեղակալ Աֆեթ Գյունեշին։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ MIT-ի ղեկավարներին դատարան կանչելը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Թեմայի հետ կապված Ստամբուլի գլխավոր դատախազ Թուրան Չոլաքքադը եւ հատուկ իրավասություններով գլխավոր դատախազի տեղակալը հրաժարվել են տեղեկություններ հաղորդել։ Նշվում է, որ ըստ պնդումների՝ MIT-ի ներկա եւ նախկին ղեկավարները ցուցմունք են տալու տարիներ առաջ Օսլոյում PKK-ի ղեկավարության հետ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Նշենք, որ Օսլոյում MIT-PKK հանդիպման 47 րոպե տեւողությամբ ձայնագրությունն ամիսներ առաջ հայտնվել էր ինտերնետում։

No comments: