Panorama.am. 8-2-2012- Ադրբեջանցի դիվանագետը հպարտանում է Բաքվում անցկացվելիք «գեյ-շքերթով»:
Այդ մասին նշված է իրանական «ռաջանյուզ.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Էբրահիմ Ղաֆարովը Ադրբեջանին նվիրված կոնֆերանսներից մեկի ժամանակ, պատասխանելով ամռանը Բաքվում կազմակերպվելիք Եվրատեսիլ մրցույթի օրերին համասեռամոլների շքերթի անցկացման մասին հարցին, հպարտորեն ընդգծել է, որ դա վկայում է, որ Ադրբեջանում խոսքի ազատություն գոյություն ունի:
«Հիշատկաման է արժանի է այն հանգամանքը, որ ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետի անպատկառ տեսակետը հնչել է Թեհրանի համալսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ, որին ներկա էին Իրանի ԱԳՆ պաշտոնյաները»,- եզրափակում է իրանական կայքը:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, գրել էր. «Բաքվում համասեռամոլների շքերթն այն պարագայում է տեղի ունենում, երբ Ադրբեջանում Իլհամ Ալիևի` իշխանության գալուց հետո ընդդիմադիր կուսակցություններին արգելվում է հանրահավաքներ անցկացնել: Հեջաբի ազատության համար պայքարելու նպատակով կազմակերպված հավաքներին մասնակցելու ժամանակ շուրջ հինգ տասնյակ քաղաքացի է բանտարկվել»:
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment