Mardik.am. 15-2-2012- Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը չափից դուրս անխոհեմ քայլ կլինի, որովհետև հետևանքները շատ ծանր կլինեն ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար: Mardik.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Նրա հավաստմամբ` Իրանի դեմ պատերազմը Հայաստանի համար առավելևս անցանկալի է, քանի որ դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Վ.Շիրխանյանը գտնում է, որ Ռուսաստանը, ելնելով իր ազգային շահերից, Իրանի դեմ պատերազմի ընթացքում, չի ստանձնի դիտորդի կարգավիճակ, և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներն անհրաժեշտության դեպքում կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ինչին նրանք կոչված են հայ-ռուսական պայմանագրով: «Ռուսական ռազմաբազաների ներկայությունը հուսալի է Հայաստանի համար և ավելացնում է մեր պաշտպանունակությունն ու պաշտպանվածությունը»,- վստահեցրեց պաշտպանության նախկին փոխնախարարը:
Նա գտնում է, որ Իրանի հետ կապված բոլոր վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` բանակցությունների սեղանի շուրջ` բացառելով պատերազմական` իրաքյան, հյուսիսաֆրիկյան երկրների սցենարների կիրառումը:
Վերջում Վ.Շիրխանյանը, այնուամենայնիվ, նշեց, որ մոտ ապագայում քիչ հավանական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների կիրառումը:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment