News.am. 7-2-2012- Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանը հերթական անգամ դատապարտվել է շինարարություն իրականացնելու համար։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ դատարանը Սեւան Նիշանյանին դատապարտել է 5 ամիս ազատազրկման՝ Իզմիր նահանգի Սելչուքի շրջանի Շիրինջե գյուղի վերջում գտնվող լեռան վրա «Քարանձավային գերեզմաններ» կառուցելու համար։ Նշվում է, որ որոշումը չի կարող հետաձգվել կամ տուգանքով փոխարինվել:
Նիշանյանը հայտարարել, թե բողոքարկելու է դատարանի վճիռը։ «Ինձ չի հետաքրքրում այդ որոշումը։ Ես դեռ 2-րդն եմ կառուցելու։ Իմ դեմ ընթացող դատական գործերը շարունակվում են։ Արդեն մոռացել եմ թե քանի անգամ եմ դատապարտվել»,-ասել է Նիշանյանը։
Նշենք, որ ամիսներ առաջ Նիշանյանին դատապարտել էին Շիրինջե գյուղում առանց թույլտվության բուտիկ-հյուրանոց կառուցելու համար։ Որոշում էր կայացվել քանդել «Նիշանյանի տներ» կոչվող այդ բուտիկ-հյուրանոցը, սակայն մեծ արձագանքի հետեւանքով այն չեղյալ համարվեց։
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment