Wednesday, February 1, 2012

Անկարան դադարեցնում է իր աջակցությունը «Նաբուկո» ծրագրին

Panorama.am. 31-1-2012- Թուրքիայի էնեգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Անկարան այլևս դադարեցնում է իր ամբողջական աջակցությունը «Նաբուկո» գազատարի ծրագրին և իր համար առաջնային ծրագիր է համարում «Trans Anadolu» (TANAP, «Անդրանատոլիական») գազատարի նախագիծը: Այս մասին «rbc.ru» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «TANAP-ը շատ ավելի էժան նախագիծ է և ավելի հեշտ է կյանքի կոչել, քան Nabucco-ն: TANAP-ը փոխադրելու է միայն Ադրբեջանից մատակարարվող գազը, մինչդեռ Nabucco-ն պետք է գտնի գազի այլ աղբյուրներ ևս, որպեսզի կոմերցիոն տեսանկյունից այն լինի կենսունակ»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ավելի վաղ հայտարարել էր, որ «Անդրանատոլիական» գազատարի կառուցումն արժենալու է 5 միլիարդ դոլար: Այդ նախագիծը կյանքի կկոչվի առաջիկա 5 տարիներին։ «Անդրանատոլիական» գազատարի կառուցման վերաբերյալ ստեղծվելիք կոնսորցիումի 20 տոկոսը բաժին է ընկնելու թուրքական BOTAŞ և TPAO ընկերություններին, իսկ 80 տոկոսը՝ ադրբեջանական SOCAR-ին»։

No comments: