Wednesday, February 1, 2012

Պիկորսկի. Ֆրասիային ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությունից զրկելու Բաքվի պահանջը անտրամաբանական է

Panorama.am. 31-1-2012- Այսօրվա Թուրքիան շատ հեռու է Եվրոպական չափանիշներից: Այս մասին այսօր կայացած առցանց հարցազրույցում նշել է աշխարհաքաղաքական վերլուծության Եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիկորսկին: «Թուրքիայում իրադարձությանների վերջին զարգացումները ապացույցն են այն իրողության, որ այս երկիրը դեռևս շատ հեռու է Եվրոպական չափանիշներից և առհասարակ հին աշխարհամասից՝ քաղաքակրթական տեսանկյունից: Հիշեցնեմ, որ Թուրքայի ներկայիս ղեկավարությունը ակտիվ կերպով սատարում է Սիրիական իսլամական ծայրահեղականներին»: Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդումանը` մասնավորապես դրա հետ կապված Ադրբեջանի՝ Ֆրասիային ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությունից զրկելու վերաբերյալ պահանջներին` վերլուծաբանը նշել է, որ պաշտոնական Բաքվի նման պահվածքը զուրկ է որևէ հիմնավորումից: «Նման կարգի պահանջները իմ կարծիքով անտրամաբանական են: Պատմական իրողությունների վերաբերյալ երկրի դիրքորոշումը որևէ կերպ չի կարող անդրադառնալ վերջինիս՝ միջնորդական առաքելություն ծավալելու ունակություննրի վրա»,- նշել է Պիկորսկին:

No comments: