News.am. 1-2-2012- Չափազանց անհավանական է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն աջակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային Թուրքիայով փոխարինելու հարցը: Այս մասին NEWS.am-ին թղթակցին ասաց ամերիկացի քաղաքագետ, Հյուսիսային Դակոտիա պետհամալսարանի քաղաքագիտության եւ քրեական իրավունքի դեպարտամենտի (NDSU) պրոֆեսոր Թոմաս Ամբրոզիոն:
Նրա խոսքով` հազիվ թե Երեւանը երբեւէ Թուրքիային որպես օբյեկտիվ միջնորդ ընդունի: Ավելին, չափազանց անհավանական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու մյուս համանախագահները` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, պաշտպանեն Ֆրանսիային Թուրքիայով փոխարինելու հարցը: «Ֆրանսիան երբեք չի համաձայնի ձեռք բերված միջազգային կարգավիճակի կորստին: Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ ցեղասպանության հարցը վերաբերում է ոչ թե Հայաստանին եւ Ադրբեջանին, այլ Հայաստանին եւ Թուրքիային: Ուստի Դավութօղլուի փաստարկներն ավելի շատ հասցեագրված են Թուրքիայի եւ Ադրբեջանի ներքին լսարանին, քան միջազգային դիվանագիտական շրջանակներին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարաը Ահմեդ Դավութօղլուն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո կասկածի տակ էր դրել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդի օբյեկտիվությունը:
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment