Thursday, February 2, 2012

Բրիտանիայում անարյուն երեխա է լույս աշխարհ եկել

News.am. 1-2-2012- Մեծ Բրիտանիայում անարյուն երեխա է լույս աշխարհ եկել: Բժիշկներին հաջողվել է պորտալարի միջոցով արյուն ներարկել երեխային, եւ արդեն 11 օր անց նրա կյանքն այլեւս սպառնալիքի տակ չէ: Երեխան բացառիկ պաթոլոգիա ունեցող արգանդում է հասունացել. մոր մոտ ձեւավորվել է լրացուցիչ երակ, որը պայթել է հղիության 37-րդ շաբաթում: Երեխան կեսարյան հատման միջոցով է լույս աշխարհ եկել, եւ միայն 25 րոպե անց է նրա սիրտն սկսել բաբախել` թթվածնի դիմակի եւ արյան ներարկումից հետո: Արյան շրջանառությունը կարգավորելու համար` բժիշլները երեք օր երեխայի ջերմությունը նվազեցրել են մինչեւ 33 աստիճան: Այնուհետեւ օրական կես աստիճանով բարձրացրել են: 11 օր անց երեխան արդեն վերադարձվել է ընտանիքին, գրում է MIGnews.com-ը:

No comments: