Tert.am. 15-2-2012- Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ռասմուսենը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել Ադրբեջանին հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակում Աֆղանստանում իրականացվող գործողություններին ակտիվ մասնակցելու համար:
Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը հետագայում էլ ջանքեր է գործադրելու ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը հետագայում էլ աշխատանքներ է տանելու եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment