Saturday, February 25, 2012

Ասորիներին թույլ չեն տալիս ավարտել հուշակոթողի ստեղծումը

Tert.am. 24-2-2012- Հայաստանում ազգային փոքրամասնություն կազմող ասորիների ներկայացուցիչներն այսօր Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի հերթական լիագումար նիստի ժամանակ բարձրացրին ասորական ցեղասպանության հիշատակի հուշարձանի հարցը: Մասնավորապես, ասորական համայնքի «Աթուր» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Միխայլովը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը կասեցրել է հուշակոթողի աշխատանքները, սակայն իրենք չգիտեն թե ինչն է դրա պատճառը: «Նրանք ասում են, որ խախտումներ կա, բայց խոսքը ի՞նչ խախտումների մասին է: Իրենք մեզ չեն տրամադրում փաստաթղթեր այդ խախտումների մասին: Իսկ մի տարի հետո աշխարհի տարբեր ծայրերից ասորիներ են Հայաստան գալու և պետք է պաշտոնապես բացումը անենք», - ասաց նա: Արսեն Միխայլովի խոսքերով քաղաքապետարանի կողմից հուշակոթողի աշխատանքների կասեցումը եղավ հատկապես այն ժամանակ, երբ մեկ այլ ասորական հասարակական կազմակերպություն դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտնելով, որ քաղաքապետարանը ապօրինի շինաշխատանքների թույլտվություն է տալիս: Հանդիպմանը ներկա Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը հավաստիացրեց, որ կապ չունի, թե ով է իրենց դիմել և խոստացավ ասորական համայնքին տրամադրել իրենց հետաքրքրող բոլոր փաստաթղթերը:

No comments: