News.am. 22-2-2012- Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին կրկին թույլ չեն տվել հանդիպել իր փաստաբանների հետ։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանի փաստաբանները նշում են, որ իրենց կրկին մերժել են` պատճառաբանելով, թե կղզի տանող նավը անսարք է:
Օջալանի եւ փաստաբանների միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2011-ի հուլիսի 27-ին, որից հետո փաստաբանների բոլոր դիմումները մերժվել են՝ եղանակային պայմանների, նավի անսարքության կամ անձնակազմի բացակայության պատճառով։
Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment