Wednesday, February 22, 2012

Tia.az. «Եվրատեսիլ»-ի եզրափակչի օրը Բաքվում ընդդիմության «Մեծ ցասումի օր» կհայտարարվի

Panorama.am. 22-2-2012- Ադրբեջանի ընդդիմությունը գրոհի նոր մարտավարություն է մշակել: Այս տարվա մայիսին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցույթի հետ կապված` «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն առաջարկել է մրցույթի եզրափակչի օրը Բաքվում ընդդիմության «Մեծ ցասումի օր» հայտարարել և բողոքի ակցիա անցկացնել: Այս մասին հայտնի է դարձել tia.az-ին: Ըստ աղբյուրի, մուսավաթականը բոլոր ընդդիմադիրներին առաջարկում է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչի օրը զբոսանքի դուրս գալ մրցույթի անցկացման մերձակայքում գտնվող Բաքվի ծովափնյա այգի: «Այդ օրն անտեղ մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկներ են լինելու: Իշխանությունը ցանկանա էլ, չի կարող խանգարել զբոսանքը: Մեզ վրա հարձակվել չի կարող, քանի որ ստիպված կլինի մեզ հետ միասին մահակներով ծեծի ենթարկել նաեւ աշխարհի ազատ երկրներից եկած զբոսաշրջիկներին», -ասել է Թ.Յագուբլուն` նշելով, որ եթե իշխանությունը չի ցանկանում հայտնվել ամոթալի վիճակում, շտապ կերպով պետք է ազատ արձակի խղճի եւ քաղաքական դատապարտյալներին: «Մուսավաթ»-ի փոխնախագահը կարծում է, որ այդ օրը աշխարհի ուշադրությունն ուղղված է լինելու Բաքվի ծովափնյա բուլվարի վրա, ինչի պատճառով իշխանության` դաժանություն իրագործելու հնարավորությունները նվազելու են: Ադրբեջանի ընդդիմությունը գտնում է, որ այդ օրը պետք է լինի «որոշիչ պայքարի օր»,-հայտնում է tia.az-ը:

No comments: