HayNews.am. 24-2-2012- Թուրքիայի մետրոյի կայարանաններում և կանգառներում փակցված հակահայ պաստառներն այլատյացություն և ատելություն են քարոզում:
Նման կարծիք է հայտնել Թուրքիայում գործող Մարդու իրավունքների միության տարածած հաղորդագրության մեջ, որը խիստ քննադատության է ենթարկում հայատյացության հերթական դեպքը:
Նշենք, որ օրերս Ստամբուլում լայնորեն տարածվել են պաստառներ և թռուցիկներ, որոնց վրա խոշոր տառերով գրված է. «Լռության մի մատնիր հայերի սուտը»: Պաստառներում նաև ցույցի կոչ է արվում` այսպես կոչված «Խոջալու դեպքերի» 20-րդ «տարելիցի» կապակցությամբ:
Մարդու իրավունքների միությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ այստեղ ոչ թե ուշադրություն է հրավիրվում «Խոջալուի դեպքերի» վրա, այլ հերթական հակահայ ակցիան է իրականացվում, ինչը վկայում է մեծ տառերով նշվող «հայերի սուտը» արտահայտությունը:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment