News.am. 25-2-2012- Հրապարկվել են այն երգերի ցանկը, որոնք հնչելու են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական «Le Figaro» պարբերականը, Նիկոլա Սարկոզիի եւ նրա մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի երաժշտական ճաշակները խիստ տարբերվում են, արժե նշել միայն որոշ շփման կետեր: Ցուցակներում հիմնականում ֆրանսիական փոփ երաժշտություն է, որոնք պետք է փոխանցեն յուրաքանչյուր թեկնածուի արժեքները: Այդ ստեղծագործությունները պատկերացում են տալիս արշավի մասին, ինչպես նաեւ բացահայտում են թեկնածուի անձը եւ նրա մտադրությունները:
Սարկոզիի ցանկում ընդգրկված է նաեւ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» («Ils sont tombés»), որը հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որի ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունվեց վերջերս: Սարկոզիի համար սա եւս մեկ միջոց է պնդելու իր դիրքորոշումը եւ հուզելու ծագումով հայ ընտրողներին:
Կարլա Բրունին, հավանաբար, կվիրավորվեր, եթե ամուսինն իր արշավի երգացանկում չընդգրկեր նրա երգերից որեւէ մեկը:
Նախագահն իր տիկնոջ երաժշտության երկրպագուն է եւ ընտրվել է Բրունիի «Սիրահարվածը» («LAmoureuse») երգը:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment