Thursday, March 15, 2012

Թուրքիայում սիրիացի փախստականների համար տնակային թաղամաս կկառուցվի. Էրդողան

Tert.am. 15-3-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայից թուրքական սահմանն անցած փախստականների թիվն գերազանցում է 13 հազարը, նաև, որ փախստականներին տեղավորելու համար Թուրքիան պատրաստվում է տնակային թաղամաս կառուցել` Քիլիս քաղաքի մոտակայքում: «Մինչ այժմ մենք վրանային թաղամասեր ունեինք, սակայն այժմ Քիլիսի մոտակայքում տնակային թաղամաս ենք կառուցում: Հաթայի սահմանն անցած մեր հյուրերին ընդունելու ենք այդ թաղամասում: Փախստականների հոսքը շարունակվում է, քանի որ Սիրիայում շարունակում է արյուն թափվել: Ռմբակոծում են տները, հաշվի չառնելով մարդկանց` ծեր, թե երեխա», - ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը նաև հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ սիրիական կառավարությունը «Հոմսում քարը քարի վրա չի թողել»: Էրդողանը կարևորել է Ապրիլի 2-ին Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների» հավաքը և նշել, որ այդ համաժողովից հետո շատ կարևոր մեսիջներ կլինեն:

No comments: