News.am. 15-3-2012- Ստամբուլում մարտի 9-19-ը տեղի ունեցող FilmMor Կանանց միջազգային կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը։
Թուրքիայում փառատոնի կազմակերպիչների վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը հանվի ցուցադրությունից, սակայն կազմակերպիչները վճռական են տրամադրված եւ հայտարարել են, թե այն հաստատ ցուցադրվելու է։
«Տատիկիս դաջվածքները»-ը ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի տանը մարտի 15-ին ժամը 19։00-ին եւ մարտի 16-ին ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ շվեդաբնակ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի մի շարք հեռուստաալքիներով, այդ թվում արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով: Շվեդիայի պետական հեռուստաընկերությունը ֆիլմը ցուցադրել է 3 անգամ։
«Տատիկը առեւանգվել է, եւ նրան տարիներ շարունակ Թուրքիայում պահել են ստրկության մեջ: Նրան բռնությամբ խարանել են դաջվածքով որպես սեփականություն, ինչպես խարանում են խոշոր եղջերավոր անասուններին: Այս պատմությունը ցնցել էր ինձ: Ես կիսում եմ այն ամոթը, մեղքը եւ չարությունը, որը մթագնել է տատիկիս ճակատագիրը: Խանում տատի ճակատագիրը նորմայից շեղում չէր. տասնյակ հազարավոր հայ երեխաներ եւ դեռահասներ են առեւանգվել եւ բռնության ենթարկվել, նրանց պահել են ստրկության մեջ»,-ֆիլմի մասին պարզաբանել էր Սյուզան Խարդալյանը:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment