Monday, March 12, 2012

Իրանը չի վախենում պայթուցիկներից և ռազմանավերից. Ահմադինեժադ

1in.am. 11-3-2012-Ինչպես այսօր հաղորդել են իրանական լրատվամիջոցները, նախագահ Մահմուդ Ահամդինեժադն ասել է, որ Իրանը չի վախենում ռազմական գործողություններից: Reuters-ը գրում է, որ Fars լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Քարայ քաղաք իր այցի ժամանակ նախագահն ասել է, որ Իրանը չի վախենում Արևմուտքի պայթուցիկներից, ռազմանավերից և ռազմական ինքնաթիռներից: «Նման զենքերը ոչ մի արժեք չունեն»,- ասել է Ահմադինեժադը: Ինչպես այնուհետև ասել է նախագահը, Արևմուտքն Իրանին ասում է, որ բոլոր հնարավորությունները տրամադրված են, բայց դրանք այնքան կանտեսվեն, մինչև «փտեն»: «Ամբարտավանության և գաղութատիրության ժամանակն անցել է, և ձեր անմտության ժամանակը ևս անցել է»,– ասել է Ահմադինեժադը: Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը և Գերմանիան ընդունել էին միջուկային բանակցությունները վերսկսելու Իրանի առաջարկը:

No comments: