Saturday, March 3, 2012

Գյուլն Ասադին կրկին կոչ է անում հեռանալ

Tert.am., 2-3-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, որպես սիրիական ճգնաժամի լուծում առաջարկում Եմենի մոդելը: Reuters-ին տված հարցազրույցում Գյուլը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին առաջարկել է պաշտոնը հանձնել իր օգնականներից մեկին եւ հեռանալ: «Եմենի մոդելը կարող ենք կիրառել նաեւ Սիրիայում: Ամենախելամիտը դա կլինի: Ցանկալի կլինի, եթե Ասադը եւ նրա մերձավորները սիրիայի ժողովրդին անեն այդ լավությունը»,- ասել է նա: Գյուլի խոսքերով` Սիրիայում իրավիճակը գնալով ավելի է մոտենում վատթարագույն սցենարին: «Եթե Սահմանադրական փոփոխությունները ե բարեփոխումներն իրականացվեին «ճանապարհի սկզբում», գուցե ավելի նպատակահարմար կլիներ»,-ասել է նա: Գյուլը նաեւ սիրիացի ընդդիմադիրներին հորդորել է հնարավոր իշխանափոխությունից հետո վրեժխնդրությամբ չառաջնորդվել: «Որեւէ ռեժիմի փոփոխություն չպետք է հանգեցնի քաոսի, ընդհակառակը, ազատական, անկախ կառավարման համակարգ պետք է ձեւավորվի», - ասել է Գյուլը:

No comments: