Panorama.am. 2-3-2012- «Ֆրանսիայի Սահմնադրական խորհդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հիասթափվել պետք չէ, քանի որ դա ոչ թե Հայաստանի նախաձեռնությունն էր, այլ` հենց Ֆրանսիայի, և դա իր հեղինակության հարցն էր», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ բանախոսի` նախագահի կողմից առաջարկված օրինագծի տապալումը ցույց է տալիս, որ ֆրանսիական իշխող էլիտան կարող է զիջումների գնալ` թուրքական ճնշումների ներքո: Թուրքագետի խոսքով` պետք չէր նաև այնքան անձնուրաց երախտապարտություն արտահայտել, երբ օրինագիծը ընդունվեց սենատի կողմից:
«Ֆրանսիան ժամանակին ստորագրել էր ՄԱԿ-ի` ցեղասպանությունները դատապարտող կոնվենցիայի տակ, որով բոլոր անդամ երկրները, այդ թվում նաև Թուրքիան պարտավորվում են կանխել և դատապարտել ցանկացած ցեղասպանություն: Նման քայլով Ֆրանսիայի խորհդարանը արել էր այն, ինչ պահանջում էր կոնվենցիան», - պարզաբանեց բանախոսը:
Թուրքագետի կարծիքով, հասկանալի էր նաև նախագահ Սարկոզիի կողմից օրինագծի ստորագրելու ուշացումը: «Եթե նա ստորագրեր այդ օրենքը, ողջ քաղաքական պատասխանատվությունն ընկնում էր իր վրա, իսկ եթե սահմանադրական խորհուրդը ճանաչեր այն սահամնադրությանը համապատասխան, պատասխանատուն կլիներ ողջ Ֆրանսիան», - նշեց նա:
Ըստ Հ.Չաքրյանի և ասուլիսին ներկա մյուս բանախոս` թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի, ֆրանսիական քաղաքական էլիտայի կողմից օրինագծի տապալումը կարող է կապված լինել նաև Սիրիայի շուրջ ընթացոսղ զարգացումների հետ:
«Ֆրանսիան և Թուրքիան այն երկրների շարքում են, որոնք նպատակ են դրել տապալելու Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմը: Երկու երկրներն այդ հարցում ստանում են Վաշինգտոնի աջակցությունը, և նպատակահարմար չէր լինի, որ այս պահին երկու երկրների դաշնակցային հարաբերությունների խոչընդոտ հանդես գար հայկական հարցը», - նշեց նա:
Իր հերթին Ա.Հովհաննսիյանը հավելեց, որ մեծ դեր խաղաց Սիրիայի նկատմամբ ֆրանս-թուրքական դարավոր մրցակցությունը:
«Եթե Ֆրանսիան ընդուներ օրինագիծը, ապա Թուրքիան նրա դեմ կարող էր փակել իր օդային և ծովային սահմաները: Այս դեպքում, եթե Սիրիայում ռազմական գործողություններ սկսվեին, Ֆրանսիան շատ անհարմար վիճակում կհայտնվեր», - նշեց նա:Saturday, March 3, 2012
Թուրքագետներ. Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման վրա ազդեց նաև սիրիական ճգնաժամը
Panorama.am. 2-3-2012- «Ֆրանսիայի Սահմնադրական խորհդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հիասթափվել պետք չէ, քանի որ դա ոչ թե Հայաստանի նախաձեռնությունն էր, այլ` հենց Ֆրանսիայի, և դա իր հեղինակության հարցն էր», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ բանախոսի` նախագահի կողմից առաջարկված օրինագծի տապալումը ցույց է տալիս, որ ֆրանսիական իշխող էլիտան կարող է զիջումների գնալ` թուրքական ճնշումների ներքո: Թուրքագետի խոսքով` պետք չէր նաև այնքան անձնուրաց երախտապարտություն արտահայտել, երբ օրինագիծը ընդունվեց սենատի կողմից:
«Ֆրանսիան ժամանակին ստորագրել էր ՄԱԿ-ի` ցեղասպանությունները դատապարտող կոնվենցիայի տակ, որով բոլոր անդամ երկրները, այդ թվում նաև Թուրքիան պարտավորվում են կանխել և դատապարտել ցանկացած ցեղասպանություն: Նման քայլով Ֆրանսիայի խորհդարանը արել էր այն, ինչ պահանջում էր կոնվենցիան», - պարզաբանեց բանախոսը:
Թուրքագետի կարծիքով, հասկանալի էր նաև նախագահ Սարկոզիի կողմից օրինագծի ստորագրելու ուշացումը: «Եթե նա ստորագրեր այդ օրենքը, ողջ քաղաքական պատասխանատվությունն ընկնում էր իր վրա, իսկ եթե սահմանադրական խորհուրդը ճանաչեր այն սահամնադրությանը համապատասխան, պատասխանատուն կլիներ ողջ Ֆրանսիան», - նշեց նա:
Ըստ Հ.Չաքրյանի և ասուլիսին ներկա մյուս բանախոս` թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի, ֆրանսիական քաղաքական էլիտայի կողմից օրինագծի տապալումը կարող է կապված լինել նաև Սիրիայի շուրջ ընթացոսղ զարգացումների հետ:
«Ֆրանսիան և Թուրքիան այն երկրների շարքում են, որոնք նպատակ են դրել տապալելու Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմը: Երկու երկրներն այդ հարցում ստանում են Վաշինգտոնի աջակցությունը, և նպատակահարմար չէր լինի, որ այս պահին երկու երկրների դաշնակցային հարաբերությունների խոչընդոտ հանդես գար հայկական հարցը», - նշեց նա:
Իր հերթին Ա.Հովհաննսիյանը հավելեց, որ մեծ դեր խաղաց Սիրիայի նկատմամբ ֆրանս-թուրքական դարավոր մրցակցությունը:
«Եթե Ֆրանսիան ընդուներ օրինագիծը, ապա Թուրքիան նրա դեմ կարող էր փակել իր օդային և ծովային սահմաները: Այս դեպքում, եթե Սիրիայում ռազմական գործողություններ սկսվեին, Ֆրանսիան շատ անհարմար վիճակում կհայտնվեր», - նշեց նա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment